half;
middle;
half, semi, demi;
half, in halves, in part;
ի —, կիսով չափ, by half;
half done;
— ի —, in part, half, by halves, imperfectly;
— ժամ, half an hour;
զտասն եւ — ժամաւ, at half past ten;
— գիշեր, midnight;
ի — ճանապարհին, half way;
հեռի իբր երկու եւ — խրասախօք, about two leagues a half distant;
ի կանգնոյ եւ ի կիսոյ, a cubit & a half;
ի տարւոջ եւ ի կիսում, in a year & a half;
ի —ն վերածել, to reduce to half;
— ի — բանիւ խոստանալ, to make a half promise;
to promise with the lips, insincerely;
ի — աւուրց մեռանել, to die early, in the flower or bloom of youth;
եթէ կիսոյ — ի մէնջ մեռանիցիմք, if half of us die;
մեծ — աշխարհին աւերեցաւ, half the country was ruined;
եւ ահա ի — չէ or ոչ է ի — զոր պատմեցին ինձ, not half the truth was told me;
that which was told me was not half the truth;
—ք, կիսոց, the one, the others;
—ք..., այլք... some..., others...
(լծ. պակաս. կտուր. թ. գուսուր, քէս, քէսիկ) Մի մասն բոլորի ի մէջ կտրելոյ. մի կամ միւս կողմն. հաւասար. հասարակ. մէջ. միջին.
ԿԷՍ. ա. ἤμισυς, -εια, -υ dimidius, -ia, -ium;
medius, -ia.
Յերկուց կանգնոց եւ ի կիսոյ։ Ի միոջէ կանգնոյ եւ ի կիսոյ։ Կիսով փղկիւն։ Կիսոյ ցեղին մանասէի։ Վշխան կիսոյ կողմանն երուսաղէմի.եւ այլն։
Եւ է որ ի տարւոջ եւ ի կիսում. (Եզնիկ.։)
Ի կէս օրինակս նոյնպէս յոքնակի գրեալ է. այսինքն յօրինակս ինչ. (Վրդն. ծն.։)
Հնգեակն ... կիսորդ երկուց եւ կիսից. (Մագ. ՟Ձ՟Դ։)
ԿԷՍ. գ. ἤμισυ dimidium, medium. այսինքն կէս մասն.
Զկէս արեանն արկ ի խառնելիսն, եւ զկէս արեանն եհեղ առաջի սեղանոյն։ Ուտիցէ զկէս թագաւորութեանս իմոյ։ Կէս երկդրամենին։ Կէս աւարին։ Կէս վնասու։ Ի կէս աւուրց իմոց, կամ իւրոց։ Կէս իշխանացն յուդայ։ Ի կէս չէ, կամ ո՛չ է ի կէս, զոր պատմեցին ինձ՝ իմաստութեանդ, կամ ի բազմութենէ իմաստութեանս քո.եւ այլն։
Եթէ կիսոյ կէս ի մէջ մեռանիցիմք. յն. կէսն մեր. (ռմկ. կէսուայկէս. ՟Բ. Թագ. ՟Ժ՟Ը. 3։)
Ի կէս աւուրցն ելանեն ի կենցաղոյս, անճաշակք ի ծերութենէ. (Պիտ.։)
ԿԷՍՔ. ἤμισυ, ἅλλοι, ἔτεροι, οἰ δε, τὰ μεν, τὰ δε quidam, nonnulli, alii, caeteri. Ոմանք. այլք.
Կէսքն գործէին, եւ կէսքն ունէին զզէնսն պատրաստ։ Այլքն ասէին. կէսքն ասէին։ Կէսք կոշկոճեցան, եւ կէսքն զտանճանաց եւ զգանից զփորձ առին։ Ոմն վէմս, ոմն վիրգս, կէսքն զաւազն զխիճն ի վերայ արկանէին։ Եւ կիսոցն ընդ խաղ արկեալ՝ ասէին. եւ այլն։
Կէսք գան ըստ կամաց նորա, եւ կէսք ոչ գան. (Եզնիկ.։)
Եւ կիսոցն ի նոցանէ զմեծն իսահակ խնդրեալ. (Խոր. ՟Գ. 64։)
ԿԷՍ. իբր մ. Ոչինչ պակաս կամ նուազ. կէս մի. ըստ մասին, մասամբ.
Գիտեմք զբազումս, որ քան զանասունս կէս անխօսագոյնք իցեն. (Ոսկ. ես.։)
Բանդ կէս զանեղծ զանարատ զիսկութենէն խօսի, կէս զխորհրդոյն, զոր եկն եւ կատարեաց մարմնով. յն. ասացելոցդ կէսն. (Ոսկ. յհ. ՟Ա. 2։)
ԿԷՍ Ի ԿԷՍ. մ.ա. μερικός, -η, -ον partialis, dimidiatus, -a, -um ἑκ μέτρου ad mensuram. Ըստ մասին. մասամբ. մասնաւորապէս. չափով. եւ Ըստմասնեայ. կիսատ. կցկտուր. թերի.
Կէս ի կէս տեսանել, եւ ոչ կատարեալ տեսլեամբ։ Ոչ ի կէս ի կէս ինչ էին շնորհքն։ Ոչ եթէ կէս ի կէս փոքր ի շատէ տայ ինձ աստուած զհոգին. (Կոչ. ՟Զ. եւ ՟Ժ՟Ե։)
Կէս ի կէս բանիւ խոստանային. (Վրք. ոսկ. (ռմկ. կէս բերանով։))
ԿԻՍՈՎ. մ. Կէս թողլով. չեւ աւարտեալ. յն. ընդ մէջն գնալով. μεσοπορῶν.
Եթէ բռնադատեցար ի կերակուրս. արի՛ կիսով, եւ հանգիցես. (Սիր. ՟Լ՟Դ. 25։)
• , ո հլ. (յետնաբար կայ սեռ. կիսից) «մի բանի կէսը, կէս մասը» ՍԳր. Եզն. «մա-սամբ, գրեթէ» Ոսկ. ես. և յհ. ա. 2. որից կէսք «ոմանք» ՍԳր. Եզն. կէս ի կէս «մա-սամբ միայն, թերի, ոչ-կատարելապէս» Կոչ. կիսով «թերի ձգած» Սիր. լդ. 25. կիսաբաց Ոսկ. մտթ. կիսադիք Եւս. քր. կիսամահ ՍԳր. կիսամասնեայ Ոսկ. յհ. ա. 30. կիսայրեաց Ոսկ. ես. կիսառատ Ոսկ. եբր. կիսեփեաց Իս. ծա. 10, կիսէշ «ջորի» Սահմ. Կանռն Մագ. կիսասարկաւագ Լմբ. գրակէս Եփր. լղ. զող. Մանդ. դրամակէս Վրք. հց. իշակէս Վեցօր. ևն։ Նոր գրականում կազմուած բա-ռեր են կիսակօշիկ, կիսակատար, կիսակա-շի, կիսափակ, կիսաշրջանակ, կիսել. կիսա-վանկ, կիսակազմ, կիսամեայ, կիսամսեայ. կիսամեակ, կիսամերկ, կիսաթօշակ, կի-սախողովակաձև. կիսակայարան, կիսակիրթ. կիսագրագէտ, կիսանդրի, կիսաշէն, կիսա-որջան, կիսաշրջանակաձև, կիսաստուեր, կի-սավայրենի, կիսափուլ, կիսարձան ևն։
• ՆՀԲ լծ. պակաս, կտուր, թրք. qusur «պակաս, թերի», kes, kesik «կտրել, կտրած»։ Lag. Prov. 7, 20, Svmmic-ta 93 եբր. [hebrew word] kese «լիալուսին (որ ամսի կեսն է)», ասոր. kā̄s «լրումն լուսնի, ամսի կէսը»։ Հիւնք. կրկէս բառից։ Pedersen, Հայ. դը. լեզ. 104 կոյս, կից ձևերի հետ՝ երկու, կրկին ռառից։ Մառ, ЗВО xIx, 070 յաբեթա-կան krs արմատից հայերէնը եղել է նախ *կերծո, որից *կերս>*կեյս >կէս. հմմտ. վրաց. կերձոյ «կող, կողմ, կէս», ռե՛ս և եոլս, կործան (իսկ ИАН 192Ո. 134 և Яз. и Лит. I. 228 աւելանում է բասկ. erdi «կէս»)։Karst, Յուշար-ձան 404 սումեր. gas, kas «երկու», kasar «կէսը», 418, 423 և 428 թթր. kes «կտրել, բաժանել, կիսել», kesek «կէսը», կամ bič «կտրել», օսմ. bucuq «կէս» ևն։ Պատահական նմանութիւն ու-նի եգիպտ. gs «կողք, կէսը» =ասոր. gesa «կողքը։
• ԳՒՌ.-Առլ. Ախց. Գոր. Երև. Ալշ. Կր. Մկ. Մշ. Մրղ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. կէս, Զթ. Խրբ. Հճ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տիգ. գէս, Ղրբ. կրէս, Ոզմ. կես, Ասլ. գէ՛ս, Սվեդ. գիս։ Հետաքրքրական ձևեր են Հւր. Մրղ. կօ. սօր «կէսօր», Ննխ. գէսմագէս, Շմ. կէսպա-կէս «կէսուակէս»։ Նոր բառեր են կիսագին, կիսագնի, կիսախեղղ, կիսաճամբայ. կիսա-կուշտ, կիսացանել, կիսասիրտ, կիսաչոր. կիսաշեն, կիսամորթ, կիսամաշ, կիսահար կիսահոգի, կիսուրդ, կիստահամ, կիստուկ. կիսրար, կիսփակ ևն։ էնկիւրիի թրքախօս հայոց բարբառով կայ. կէս «միջնորդչեք, գողութիւն» (շուկայական բառ. օր. կէսիմի իսթէրիմ «միջնորդչէքս կուզեմ»). նաև տան-զըկէս՝ անարգական բառ (հմմտ. Պլ. տանձ, տանձի կոթ, որոնք նոյնպիսի անարգական դարձուածներ են)։
• ՓՈԽ.-Վրաց. კესი կեսի «կէս վայրկեան, ❇/︎ ceкунды» (Չուբինով 605)։ კისატი կի-սատի «կիսատ». ունի Գրիշաշվիլի, Չվելի քալաքիս բոհեմա, էջ 242 (հաղորդեց Գ. Ա-սատուր)։
• «գերիոն, աղեհամ բանջար է». դի-տէ միայն Բառ. երեմ. էջ 162։ Յառաջազած է Վանականի հետևեալ վկայութիւնից. «Զը-խարշափունն այլք աղիմայ թարգմանեցին և կէսք գերիսն. և է սա բանջար աղեհամ». (աւելի մանրամասն տես Աղիմալ)։ Բայո այստեղ կէսք նշանակում է «ոմանք» և դրուած է իբրև կրկնութիւն այլք հոմանիշի. (Խարշափունը ոմանք աղիմայ թարգմանե-ցին և ոմանք գերիս)։ Բառագիրը սխալմամբ գոյական է կարծել. իբր թէ «Ուրիշներ խար-շափունը աղիմայ թարգմանեցին և կէսքը՝ գերիս» որով և յառաջացել է կէս անգոյ բուսանունը։]